Երբ. Հունիսի 20 - 28, 2013 Որտեղ. Վանաձոր, Հայաստան Նպատակ. Երիտասարդներին հաղորդակցման տարածք և հնարավորություն տրամադրելն էր՝ մասնակից երկրների մշակույթին ծանոթանալու համար: Նկարագրություն. Իննօրյա ծրագրի ընթացքում չորս մշակույթ ներկայացնող քսանչորս երիտասարդ հնարավորություն ունեցավ ներկայացնելու սեփական ազգային երաժշտությունը, պարը, ավանդույթներն ու սնունդը և ծանոթանալու մյուս երկրների համապատասխան մշակութային բաղադրիչներին: Երիտասարդները աշխատեցին միասին ինչպես մեկ թիմ, այնպես էլ որպես խառը խմբեր՝ ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց մշակույթին, առանձնացնելու մշակութային նմանություններն ու տարբերությունները: Ծրագիրը առաջնորդվեց ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներով՝ մասնակիցներին տալով արտահայտման լայն հնարավորություն: Ծրագիրը տեղի ունեցավ ճամբարային տարածքում,...