1465760_687839064582866_230879025_o
Երբ.  Դեկտեմբերի 3-9, 2013 Որտեղ. Դիլիջան, Հայաստան Նպատակ. Երիտասարդական աշխատողներին տալ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հանգուցալուծման ժամանակ կառուցողական և համակարգված մոտեցում ցույցաբերելու համար: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Դեկտեմբերի 03-ից 09-ը /2013թ/ կազմակերպեց «Եկեք ավարտենք» խորագրով միջազգային դասընթացը, որը տեղի ունեցավ Դիլիջանում: ԵՆԿ ՀԿ հյուրընկալել էր 24 երիտասարդների՝ Հայաստանից, Չեխիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Խորվատիայից և Էստոնիայից:        Տեսնել ավելին  ...


1238841_646455018721271_262702625_n
Երբ. Սեպտեմբերի 14-21, 2013 Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ Նպատակ. Տարածել խաղաղության մշակույթի երիտասարդների միջև: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Սեպտեմբերի 14-ից 21-ը /2013թ/ կազմակերպեց «Կոնֆիլկտն ընդդեմ բանակցության» խորագրով միջազգային դասընթաց, որը տեղի ունեցավ Լոռու մարզի Փամբակ գյուղում: ԵՆԿ ՀԿ հյուրընկալել էր 28 երիտասարդների՝ Հայաստանից, Չեխիայից, Թուրքիայից, Վրաստանից, Գերմանիայից, Մոլդովայից և Ուկրաինայից:         Տեսնել ավելին  ...


970449_616487038384736_1932254925_n
Երբ. Հուլիսի 11-18, 2013 Որտեղ. Վարդենիս, Հայաստան Նպատակ. Խթանել եվրոպական կամավորական ծառայության շրջանակներում որակյալ մենթորություն և ուսուցում: Նկարագրություն. Դասընթացը կազմակերպվել էր «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Վեցօրյա միջազգային դասընթացը տեղի ունեցավ Հայաստանում` Վարդենիսում: Դասընթացին մասնակցում էին 24 մասնակիցներ տաս երկրներից` Հայաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Բելոռուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա:      Տեսնել ավելին...


557863_619772678056172_1534306967_n
Երբ. Հունիսի 20 - 28, 2013 Որտեղ. Վանաձոր, Հայաստան Նպատակ. Երիտասարդներին հաղորդակցման տարածք և հնարավորություն տրամադրելն էր՝ մասնակից երկրների մշակույթին ծանոթանալու համար: Նկարագրություն. Իննօրյա ծրագրի ընթացքում չորս մշակույթ ներկայացնող քսանչորս երիտասարդ հնարավորություն ունեցավ ներկայացնելու սեփական ազգային երաժշտությունը, պարը, ավանդույթներն ու սնունդը և ծանոթանալու մյուս երկրների համապատասխան մշակութային բաղադրիչներին: Երիտասարդները աշխատեցին միասին ինչպես մեկ թիմ, այնպես էլ որպես խառը խմբեր՝ ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց մշակույթին, առանձնացնելու մշակութային նմանություններն ու տարբերությունները: Ծրագիրը առաջնորդվեց ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներով՝ մասնակիցներին տալով արտահայտման լայն հնարավորություն: Ծրագիրը տեղի ունեցավ ճամբարային տարածքում,...