522993_482675161765925_318190464_n
Երբ. Հոկտեմբերի 14 - 21, 2012 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Խթանել կամավորությունը, որպես երիտասարդական աշխատունակության բարձրացման միջոց: Նկարագրություն.  Դասընթացը Գյումրիում էր հավաքել 25 մասնակիցների 13 տարբեր երկրներից: Դասընթացը ուներ աշխատանքային հանդիպման տեսք, որն անցկացվում էր Բեռլին Արտ հյուրանոցում: Հաջորդող վեց օրերի համար մասնակիցները ներգրավվեցին քննարկումների, սիմուլիացիաների և սեմինարների, որոնք նախատեսված էին ցույց տալու թե ինչպես կարող է կամավորությունը ավելացնել աշխատունակությունը: Բացի դասընթացավարների կողմից ներկայացված մտքերից և գործիքներից, մասնակիցները նույնպես փոխանակվեցին իրենց նախաձեռնություններով և մտքերով: Աշխատանքային հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու հայկական մշակույթին:        Տեսնել ավել...