Երբ. Նոյեմբերի 24 - 30, 2012 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Բացահայտել կոնֆլիկտի հանգուցալուծման ու բանակցությունների վարման տեսակները, խոսել կարծրատիպերից և հնարավորություն ունեցան իրենց փորձը կիսել միմյանց հետ: Նկարագրություն. «Հատիր սահմանը – Կառուցիր կամուրջներ» միջազգային դասընթացը հյուրընկալել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում ս/թ. Նոյեմբերի 24-30-ը, որը կազմակերպվել էր Եվրոխորհրդի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Դասընթացի թեման էր կոնլֆիկտի հանգուցալուծում և բանակցությունների հմտություներ: Վրաստանից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Ուկրանիայից, Իտալաիյից, Թուրքիայից և Ռումինիայից ժամանած երեսուն երիտասարդներ մեկ շաբաթ շարունակ հնարավորություն ունեցան պրոֆեսիոնալ դասընթացավարների օգնությամբ, ոչ ֆորմալ մեթոդների...


Երբ. Դեկտեմբեր 5, 2012 Նկարագրություն. Դեկտեմբերի 5-ին, ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց միջոցառում` Կամավորության միջազգային օրվան նվիրված: Միջոցառման կազմակերպման գործում իրենց մեծ ներդրումն ունեին կազմակերպության տեղական ու միջազգային կամավորները: Միջոցառումը բաղկացած էր 4 բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր կամավորության վերաբերյալ տարբեր տեսակետների բացահայտմանը: Այն սկսվեց «Կենդանի գրադարան» խորագրով նախաձեռնությամբ, որի նպատակն էր հնարավորություն ընձեռնել ներկաներին ավելի մոտիկից ծանոթանալու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավորների հետ, ովքեր տվյալ պահին «վերածվել էին գրքերի»: Այնուհետև հաջորդեց ֆոտոցուցահանդեսը, որի նպատակն էր նկարների միջոցով ցույց տալ կամավորության ընկալումը հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից: Միջոցառումը շարունակվեց ֆորում թա...


Երբ. Փետրվար 15, 2012 Նկարագրություն. 2012թ., փետրվարի 15-ին, Գյումրու թատերական հրապարակում իրականացվեց «Դու կարող ես» ֆլեշմոբը` «Դու կարող ես» մեդիա նախագծի տաս մասնակիցների կողմից: Նպատակն էր ցույց տալ, որ Գյուրիում իսկապես գործում է կամավորության գաղափարը, որ անկախ այն հանգամանքից, թե առաջին հայացքից թվում է Գյումրիի երիտասարդությունը պասիվ է, այնուհանդերձ, դա այդպես չէ, իրականում երիտասարդները հանդես են գալիս իրենց նախաձեռնություններով: Մեծ, սպիտակ պաստառի վրա գունավոր տառերով գրված էր «Դու կարող ես» և այն անցորդները, ովքեր գտնում էին, որ նրանք կարող են և կամավոր են, իրենց ձեռքը թաթախելով գունավոր ներկի մեջ, գունավոր հետք էին թողնում պաստառի վրա և գրում էին «Ես կամավոր եմ» արտահայտությունը: Մի քանի րոպեում այդ սպիտակ պաստառը դարձավ գունագեղ ու հետաքրքիր կտ...


Երբ. Հոկտեմբերի 14 - 21, 2012 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Խթանել կամավորությունը, որպես երիտասարդական աշխատունակության բարձրացման միջոց: Նկարագրություն.  Դասընթացը Գյումրիում էր հավաքել 25 մասնակիցների 13 տարբեր երկրներից: Դասընթացը ուներ աշխատանքային հանդիպման տեսք, որն անցկացվում էր Բեռլին Արտ հյուրանոցում: Հաջորդող վեց օրերի համար մասնակիցները ներգրավվեցին քննարկումների, սիմուլիացիաների և սեմինարների, որոնք նախատեսված էին ցույց տալու թե ինչպես կարող է կամավորությունը ավելացնել աշխատունակությունը: Բացի դասընթացավարների կողմից ներկայացված մտքերից և գործիքներից, մասնակիցները նույնպես փոխանակվեցին իրենց նախաձեռնություններով և մտքերով: Աշխատանքային հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու հայկական մշակույթին:        Տեսնել ավել...


Երբ. Նոյեմբեր, 2012թ. Նպատակ. Կազմակերպության աշխատակազմին ծանոթացնել կազմակերպության իմիջի կերտման և բիզնես էթիկայի կանոններին և մեթոդներին: Նկարագիր. ԵՆԿ ՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է աշխատանքային և մասնագիտական զարգացման դասընթացներ համար տարբեր թեմանորով դասընթացներ ինչպես ԵՆԿ աշխատակազմի, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հաշվի առնելով կազմակերպության աշխատակամզի կարիքները` կազմակերպվեց «Կորպորատիվ իմիջ և բիզնես էթիկետ»  թեմայովդասընթաց, որը վարեց  Հայաստանում «Խաղաղության կորպուս»-ի համայնքային բիզնեսի զարգացման ծրագրի ղեկավար Ստեփան Սհոյանի:  ...