Երբ. Օգոստոս 2011թ. - Փետրվար 2012թ. Նպատակ.  Խթանել կամավորական աշխատանքը, երիտասարդների շրջանակներում կամավորական նախաձեռնողականությունն ու կամավորական աշխատանքի ճանաչումը տեղական եւ միջազգային մակարդակներում: Նկարագրություն. Դիմում հայտերի հիման վրա ընտրված 10 երիտասարդները, ովքեր անցան  լրագրողական արվեստի նախապատրաստական դասընթաց Ցայգ հեռուստաընկերությունում, պատրաստեցին և հանձնեցին հեռարձակման 10 հաղորդաշար հետևյալ բովանդակությամբ. - Երիտասարդական քաղաքացիական ակտիվություն. Հնարավորություններն ու խոչընդոտները, - Կամավորության էությունը. Կամավորությունը որպես երիտասարդական ակտիվության խրախուսման միջոց, - Կամավորության ընկալումը տեղական համայնքում եւ երիտասարդների շրջանակներում, - Կամավորության սոցիալ-մշակութային և քաղաքական խոչընդոտները, - Կամավորությա...


Երբ. Սեպտեմբեր -Դեկտեմբեր, 2011թ. Նպատակ. Բացահայտել հայ կամավորների պատկերացումները Եվրոպայի վերաբերյալ, որոնք նրանք ձեռք են բերել Եվրոպայում կամավորական աշխատանք իրականացնելիս՝ կենտրոնանալով եվրոպական այնպիսի որակների վրա, ինչպիսիք են մասնակցությունը և բազմամշակութային գործունեությունը: Ծրագրի նպատակն էր նաև ընդգծել ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և միաժամանակ խթանել կամավորությունը:  Նկարագրություն. Ցուցահանդեսի գաղափարը առաջադրվել էր ԵՆԿ-ի կողմից և այն արժանացավ Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի հայ բազմապատկողների ցանցի և ԵԿԾ բնագավառում փորձ ունեցած այլ կազմակերպությունների և ընդհանրապես «Երիտասարդությունը Շարժման մեջ» ծրագրի աջակցությանը: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով Կարողություն և Զարգա...


Երբ. Սեպտեմբեր 1, 2011 Նկարագրություն. Սեպտեմբերի 1-ին՝ Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ «Միասին վեհիշենք մեր վառ ու գունավոր մանկությունը» թեմայով: Ֆլեշ-մոբի մասնակիցները ներկայացել էին առաջին դասարանցու համազգեստով և պայուսակով, ներկա էին «Գիտունիկ»-ը՝ օպտիկական ակնոցներով, գրքերով, «Ծույլիկ»-ը՝ անխնամ մազերով, թափթփված հագուստով և արտաքինով, մանուկներ, ովքեր երգում և արտասանում էին բանաստեղծություններ: Ֆլեշ-մոբի ընթացքում «դպրոցականները» խաղում էին պարան, «կլաս», «ռեզին» և այլ խաղեր, որոնք հիշեցնում էին դպրոցական տարիները: Տեսնել ավելին  ...


Երբ. Սեպտեմբեր 21, 2010 Նկարագրություն. Արագածի հվ. գագաթ՝ 3879 մ: Նախաձեռնությունը ԵՆԿ անդամ Գետեոն Սիմոնյանինն էր: Շուրջ 34 երիտասարդներով նվաճեցինք այս գագաթը և բոլորիս համար էլ դա առաջին այդպիսի բարձունքն էր: Ամենատպավորիչը գագաթից բացվող տեսարանն էր, որտեղից երևում էին Արագածի մյուս երեք գագաթներն ու խառնարանները: Օրը պատահական չէր ընտրված՝ ՀՀ Անկախության օրը, որի առթիվ ներգրավեցինք գագաթ բարձրացած այլ արշավային խմբերի և պարեցինք ավանդական քոչարին: Տեսնել ավելին    ...


Երբ.Հուլիսի 14 - 20, 2011 Որտեղ. Հայաստան Նպատակ. Երիտասարդների միջև կիսել խաղաղության մշակույթը` հնարավորություն ընձեռելով կիսելու խաղաղության կերտման և միջսահմանային երկխոսության փորձը: Նկարագրություն. Համագործակցելով Մեթսի Յունեսկո հասարակական կազմակերպության ֆրանսիական ակումբի հետ Երիտասարդական Նախաձեռնություննների կենտրոն ՀԿ-ն «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Բավարար պիցցա բոլորի համար» դասընթացը ուղղված կոնֆլիկտների հաղթահարման և բանակցություններ վարելու հմտությունների զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից և տեղի ունեցավ Դիլիջանում հուլիսի 14-20: Այս դասընթացը ԵՆԿ-ի մի այլ նախաձեռնության` «Անկախ ամեն ինրից կհաղթի խաղաղությունը» գործնական այցի արդյունքն էր, որը անցկացվեց 2010թ. դեկտեմբերին: 7 օրյա...


Երբ. Ապրիլ 1, 2011 Նկարագրություն. 2011թ., ապրիլի 1-ին, Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ, որը նվիրված էր հումորի միջազգային օրվան: Նպատակն էր ուրախանալ և ժպիտներ պարգևել անցորդներին: Ֆլեշմոբին մասնակցելու պարտադիր պայմանն էր ունենալ «տազիկ», քանի որ պետք է բոլոր մասնակիցներով նստեին և «լվանային» ոտքերը: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես էր եկել տարբեր կերպարներով` ծիծաղելի հագուստ, դիմակ և այլ աքսեսուարներ, որոնք ժպիտ առաջացրեցին անցորդների դեմքերին: Տեսնել ավելին    ...


Երբ. Մարտի 26, 2011 Նկարագրություն. «Երկրագնդի ժամ»-ը համաշխարհային միջոցառում է, որը նախաձեռնել է «World Wildlife Fund» կազմակերպությունը: Այն անցկացվում է ամեն տարի՝ մարտ ամվա վերջին և նպատակն է հրավիրել մարդկության ուշադրությունը գլոբալ տաքացման հիմնախնդիրների վրա: Այս տարի «Երկրագնդի ժամ»-ը տեղի ունեցավ մարտի 26-ին, ժամը 19:30 – 20:30, որին միացավ նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Օրվա ընթացքում, ԵՆԿ անդամները բաժանեցին թռուցիկներ և պաստառներ Երկրագնդի ժամվա մասին, որոնք մարդկանց կոչ էին անում մեկ ժամով` 19:30 – 20:30, անջատել էլեկտրականությունը: Եվ արդյունքում, նշված ժամին, նկատելի էին քաղաքի բազմաթիվ շենքերում ու բնակարաններում չլուսավորված պատուհաններ: Տեսնել ավելին  ...


Երբ. Դեկտեմբեր 2010թ. – Մարտ 2011թ. Նպատակ. Կենտրոնացնել հայ բնակչության ուշադրությունը երկրի աղքատության և աղքատության նվազեցման վրա՝ օտարերկրացիների և, հատկապես Հայաստանում հյուրընկալվող ԵԿԾ կամավորների տեսակետից: Այն նաև նպատակաուղղված էր ընդգծելու ԵԿԾ ծրագրերի տեղական ազդեցությունը և հայ երիտասարդների ներգրավվածությունը ԵԿԾ-ում: Նկարագրություն. Լուսանկարները ցուցադրվեցին շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում մի քանի քաղաքներում, այդ թվում` Գյումրիում, Դիլիջանում, Վարդենիսում, Վանաձորում, Երևանում, Գորիսում, Ստեփանավանում, յուրաքանչյուր քաղաքում կանգ առնելով մոտավորապես մի շաբաթ: “Աղքատությունը Եվրոպական Կամավորների Աչքերով” շրջիկ ցուցահանդեսը անցկացվեց Կարողություն և Զարգացում հանուն Քաղաքացիական Հասարակության ՀԿ-ի Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ի, Դիլիջանի ...